3680 դիտում
09:00 09-06-2021
«Պատրաստվեք քաղաքացիական վրեժի». ինչ գործընթաց է սկսվել Փաշինյանի հայտարարությունից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», – ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու:
«Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած՝ դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տրվել, որ իրավապահներն ավարտեն իրենց վարույթում գտնվող գործերը, բեռնաթափվեն, որպեսզի պատրաստ լինեն զբաղվել վենդետաներով ընտրություններից հետո:
Սակայն այստեղ էլ ուշագրավն այն է, որ չնայած այս հրահանգին՝ դատավորներից շատերը գտնվում են արձակուրդում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4645 դիտում
09:57 27-02-2021
Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ. «168 ժամ»
1144 դիտում
14:30 04-04-2023
Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել է գրառումը
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»