211652_close_icon
views-count1498 դիտում article-date 14:00 08-06-2021

ԱԻՆ-ը՝ «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հունիսի 7-ին կազմակերպեց Հայկական Փի Ար 5-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության նպատակն էր համակարգել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում Փի Ար մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:

Փորձագիտական ուսումնասիրության, ինչպես նաև թիրախային լսարանի համար նախատեսված հարցումների արդյուքների հիման վրա Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգրկվել է «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում:

ԱԻՆ-ի` հանրության հետ թափանցիկ, բաց ու կառուցողական աշխատելաոճի ձևավորման հարցում հատկապես մեծ է լրատվամիջոցների դերը. նախարարությունը շնորհակալ է նաև գործընկեր լրատվամիջոցներին՝ վստահության ու համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր