Եթե Փաշինյանը մեզ չի հավատում, թող Ալիեւին հավատա. Սեյրան Օհանյան. News.am
3 տարում անհնար է սահմանն այնպես կարգավորել, որքան 27 տարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է News.am-ը։
Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի եւ նրա թիմի հայտարարությունները «նախկինների» հասցեին եւ պնդումները, թե սպառազինությունը եւ կարգավորումը մեծ մասով բաժին են ընկել վերջին երեք տարիներին, Օհանյանը նախարար եղած ժամանակ Փաշինյանի հետ իր իսկ զրույցի թարմ օրինակը բերեց։
«2016թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ եւ հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը եւ հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։
Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիեւը։ Ակնայում (Աղդամ) կանգնած՝ Ալիեւն ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»,- ընդգծեց Օհանյանը։
«Բանակը եղել է եւ կա։ Եթե նրանք իշխանությունում չլինեն, բանակն արագ կվերականգնվի»,- եզրափակեց նախկին նախարարը։