211652_close_icon
views-count5306 դիտում article-date 18:34 07-06-2021

1600 հա հայտնվել է Ադրբեջանի դիտարկման տակ, արոտավայրի խնդիր ունենք. Նռնաձորի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի հարց ունեի Ռոբերտ Քոչարյանին՝ մասնավորապես միջանցքի եւ հաղորդակցության ուղիների հետ կապված, ուզում էի լսել նրա տեսակետը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը:

«Իրենց համար էլ է անընդունելի միջանցք հասկացությունը, որը մեր երկրի անվտանգության հետ է անմիջապես կապված»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի «Հայաստան» դաշինքինց, նա պատասխանեց. «Այս պահին մեծ ակնկալիքներ չունենք, մենք այսօր լուրջ խնդիր ունենք, որ պետք է վերականգնենք մեր տնտեսությունը, բանակը, ստիպենք, որ մեզ հետ հաշվի նստեն, նոր դրանից հետո մյուս հարցերը կկարգավորվեն:

Այսօր ամեն երկրորդ մարդը մտածում է, որ կարող է լուծել երկրի առջեւ ծառացած հարցերը, քանի դեռ այսպես բզկտված ենք, դժվար է լինելու լուծել այդ խնդիրները:

Եվ նախկինների, եւ ներկաների, եւ մյուսների մեջ կան խելացի, բանիմաց մարդիկ, որոնց ներուժը պետք է օգտագործենք, միայն մեկ դաշիքն ի զորու չի լինելու եղած խնդիրները լուծել: Ամեն դեպքում ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին»:

Նռնաձորի վարչական ղեկավարը նկատեց, որ իրենց գյուղը 2-3 կմ է հեռավորությունն ուղիղ գծով սահմանից. առաջ 150-200 կմ էր:

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր