211652_close_icon
views-count3320 դիտում article-date 20:22 06-06-2021

Հետո չասեք, որ չեմ ասել. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ստիպված եմ կրկնել և պահանջիս վերջնաժամկետ ներկայացնել:

Ուրեմն, հունիսի 3-ին, թիվ ԵԴ/13566/02/20 գործի շրջանակներում, պետք է հրապարակվեր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը (հիշեցնեմ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2020թ վճռով դադարեցվել են Գևորգյան Գեղամի լիազորությունները, վերջինս էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել):
Մինչ այս պահը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը հասանելի չէ: Այն տեղադրված չէ datalex.am տեղեկատվական համակարգում, չկա որոշման թղթային տարբերակը, նախագահող դատավորի աշխատակազմին հասցեագրված իմ բազմաթիվ բանավոր դիմումներն անպատասխան են մնում:

Որպես տվյալ դատական գործում հայցվորի կարգավիճակ ունեցող անձ, ես զրկված եմ դատարանի կողմից շուրջ երեք օր առաջ հրապարակված որոշմանը ծանոթանալու իմ իրավունքից:

Հունիսի 4-ին դիմել էի ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ին, Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ին:

Պահանջել էի հասանելի դարձնել թիվ ԵԴ/13566/02/20 գործի շրջանակներում` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 03.06.2021թ կայացրած որոշումը:

Ինձ հետ կապնվեց ԲԴԽ-ի պաշտոնյաներից մեկը, որը փորձեց իր խողովակներով ինչ-որ բան պարզել: Չկարողացավ: Ինձ էլ հորդորեց համբերել մինչև երկուշաբթի:

Ստեղծված իրավիճակը ոչ միայն ռիսկային է և անընդունելի, այլև պարադոքսալ է: Կրկնում եմ. հրապարակվել է որոշում, որը մինչ այս պահը անհասանելի է կողմերից մեկի համար:

Սույնով հայտարարում եմ, որ դատական ակտի կայացման և դրա անհասնելիության իրական պատճառների վերաբերյալ վստահելի տեղեկություններ ունեմ: Ավելին` տեղեկացված եմ, թե երբ,ով և ինչ գործողություններ է իրականացրել (իրականացնում) կայացված դատական ակտի խմբագրման (փոփոխման) համար:

Պատշաճ մարմիններին տեղեկացնում եմ նաև, որ եթե մինչև 07.06.2021թ ժամը 10:00 հասանելի չդառնա թիվ ԵԴ/13566/02/20 գործի շրջանակներում 03.06.2021թ կայացված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ապա անուններ և կասկածելի գործառույթների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց բացի, իրականացնելու եմ օրենքով չարգելված գործողություններ (ակցիաներ): Հետո չասեք, որ չեմ ասել:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ Վճռաբեկ դատարան / RA Court of Cassation, Սահմանադրական դատարան / Constitutional Court of Armenia ասածս ձեզ էլ է ուղղված»։

Նմանատիպ նյութեր