211652_close_icon
views-count39886 դիտում article-date 16:28 06-06-2021

Ջերմուկ քաղաքի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 4-ին Ջերմուկ  քաղաքի սկզբնամասում  տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ГАЗ 2401-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, 72-ամյա Խաչիկ Մարգարյանը, իսկ Nissan Patrօl-ը վարել է Ջերմում  քաղաքի բնակիչ, 33-ամյա Սամվել Խաչատրյանը:

Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Խ. Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 10 հասցեի դիմաց բախվել են Սամվել Խաչատրյանի վարած Nissan Patrօl մակնիշի և Համիկ Մարգարյանի վարած ГАЗ 2401 մակնիշի ավտոմքենաները։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ 2410-ը վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Վիրավորներից Հ. Մարգարյանին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Այնուհետև նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են ժամանել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմենակ Արմենակյանն ու բաժնի պետի օպերգծով տեղաալ Արթուր Համբարձումյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի         
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր