211652_close_icon
views-count2011 դիտում article-date 14:26 06-06-2021

Ի տարբերություն 2021-ի ապրիլի՝ մայիսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ավելացել է 24 տոկոսով

2021 թվականի մայիսին Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքը կազմել է 166 353 ուղեւոր: Այդ մասին հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ այս տարվա մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 151 761 ուղեւոր. ժամանել է 75 687, մեկնել՝ 76 074 ուղեւոր:

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14 592 ուղեւոր. ժամանել է 6 826, մեկնել՝ 7 766 ուղեւոր:

2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանել է 82 513 քաղաքացի (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները):

Նույն ժամանակահատվածում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 83 840 ուղեւոր:

Ապրիլին Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքը կազմել է 134 130 ուղեւոր. ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 ուղեւոր:

Ստացվում է, որ ի տարբերություն 2021 թվականի ապրիլի՝ մայիսին Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքն ավելացել է 32 223 ուղեւորով (24 տոկոսով):

Նմանատիպ նյութեր