211652_close_icon
views-count1167 դիտում article-date 17:43 04-10-2018

Սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով. Եթե 2017թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 262 815 ուղևոր: 2018 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 904 մարդ: 2017 թվականի նույն ամսվա 9 646 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 65 տոկոս: [img]http://st0.shamshyan.com/editor/0261964001538658978605257.jpg[/img] Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 151 718 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր