211652_close_icon
views-count47635 դիտում article-date 16:25 05-06-2021

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. քարով բարձված «ԶԻԼ»-ում բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի վերջնամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արծվիկ Մովսիսյանին, ավտոմեքենան էլ եղել է քարով բարձված և այն բեռնաթափվելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներւմ կրակ է բռնկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր