211652_close_icon

Ոստիկանության համար բարդ իրավիճակ է․մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2446 դիտում article-date 20:05 04-06-2021
Tert.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 3-ին հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։

«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանսգտանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։ «Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը»,- ասել է Ռ․ Քոչարյանը։

Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր