211652_close_icon
views-count1480 դիտում article-date 11:06 04-06-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223050 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1096581 վերջին մեկ օրում` 3569 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ. Մեկ օրում նվազել է 180-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 214059 անձ` վերջին մեկ օրում 246 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4452 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1088 է:

Նմանատիպ նյութեր