144346 դիտում
15:31 03-06-2021
Երեկ «Կինո Մոսկվա»-ի մոտ հրազենի գործադրմամբ կատարված սպանության բացահայտման ուղղությամբ ոստիկաններն ու քննիչներն իրականացրել են հսկայածավալ աշխատանքներ. ենթադրյալ կասկածյալը եղել է գլխարկով ու բժշկական դիմակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։
Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել է «Մակարով» տեսակի ատրճանակից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել է տեղեկությունները, թե այս սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազները։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել էր
կրակոցների հետևանքով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Դեպքի վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշներով զրահապատ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնա, որի հարևանությամբ էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։
Հայտնաբերվել էր նաև «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 1 պարկուճ և արնանմամ հետքեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+