2438 դիտում
18:55 02-06-2021
Միջոցառում՝ «Ապրենք, որ ապրեցնենք» նշանաբանով. ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի մեկին տոնական շքեղ հանդիսություն տեղի ունեցավ: Այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակում կազմակերպված մարզամշակութային այդ միջոցառումը կրում էր << Ապրենք, որ ապրեցնենք >> նշանաբանը:
Դահլիճը լեցուն էր մանկական ժպիտներով, ուրախ ճռվողյունով, խինդ ու ծիծաղով: Նրանք ներկայացել էին ՀԱՕԿ – ի նվիրած սպիտակ մարզաշապիկներով, դրոշներով, լուսարձակներով . . .
Ընդհանուր ուրախ տրամադրությունը փոխանցվել էր նաև դահլիճում գտնվող մեծ չեմպիոններին, մարզաշախարհի ներկայացուցիչներին ու փոքրիկներին ուղեկցած ծնողներին:
Բեմահարթակում իրար էին հաջորդում տարբեր մարզաձևեր բովանդակող կատարումները: Դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացնում, քանզի պատանի հանդիսատեսը համակ ուշադրությամբ էր հետևում բոլոր ելույթներին: Դրանք խթան կհանդիսանան, որպեսզի մանուկներն ընդգրկվեն մարզախմբերում և դառնան մեր ապագա օլիմպիականներն ու չեմպիոնները:
Հանդիսատեսը աշխուժացավ, դարձավ մարզասեր, երբ դահլիճի մեծ էկրանին կադրեր երևացին հայաստանցի օլիմպիական չեմպիոնների վեհացնող մրցելույթներից:
Պատանի հանդիսավարները խոսեցին օլիմպիական խաղերից, խորհրդանիշերից, Տոկիոյում կայանալիք առաջիկա մարզահանդեսից և իհարկե այնտեղ մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությունից:
Մեկընդմեջ հնչում էր մանկական ուրախ երգն ու երաժշտությունը:
Ներկաների համար մի պահ ստեղծվեց ճապոնական միջավայր, երբ բեմը տրամադրվեց ծագող արևի երկրի մարտարվեստների ներկայացուցիչներին:
Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց ՀԱՕԿ նախագահի օգնական Մանե Մուրադյանը:
Այնուհետև բեմ հրավիրվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նրա ողջույնն ու անմիջական խոսքը մտերմիկ էր ու ջերմ: Պարոն Ծառուկյանն ասաց, որ ամեն բան պետք է անել, որպեսզի մեր երեխաներն ունենան անհոգ, երջանիկ մանկություն: Իսկ մանուկների երջանիկ կյանքն ու ապագան պետք է ապահովեն մեծահասակները: Մեծանուն բարերարը ցանկացավ , որ իրականան բոլոր տղաների և աղջիկների երազանքները:
Ավանդույթի համաձայն միջոցառումը եզրափակվեց հայոց մարզաշխարհին նվիրված օլիմպիական օրհներգով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
79805 դիտում
19:10 17-02-2018
Ոստիկանության զորքերի 1033 զորամասում առաջնորդվում են «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» նշանաբանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1953 դիտում
15:59 27-04-2017
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը». Տնակներում ապրող ևս 2 ընտանիքներ բնակարանների տեր դարձան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1867 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2023 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1879 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել