211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:13 02-06-2021

Հայ-Ռուսական համալսարանը կազմակերպում է բնագիտական ուղղություններով դասարանների ընդունելություն. ուսուցումն անվճար է

Հայ-Ռուսական համալսարանը 2021-2022 ուսումնական տարում «Ուսմունք» դպրոցի հենքի վրա կազմակերպում է ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով հատուկ դասարանների ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար (15-ական տեղնշված ուղղություններով): Ուսուցումն անվճար է:  

Հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի․ ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, իսկ քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից (համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում)։

Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն համապատասխան դասարաններում՝ ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:

Այդ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:

Դպրոցի շրջանավարտները ստանալու են արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության ու դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:
Դիմելու ժամկետները՝ 2021թ. հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Հարցազրույցները կանցկացվեն հուլիսի 12-ից հուլիսի 17-ը։

Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք էուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, ծնողների անձնագրերի պատճենները, 3X4 չափսի գունավոր լուսանկար, սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը, բժշկական տեղեկանքի պատճենը (Ձև 26) և Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով դիմումը։
 
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել՝ ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ պրոֆ., ֆ.մ.գ.դ. Հայկ Սարգսյանին (հեռ. 093 52 47 18, [email protected]), իսկ քիմիակենսաբանական ուղղությամբ՝ կ.գ.դ. Արսեն Առաքելյանին (հեռ. 094 79 23 01, [email protected]) կամ զանգահարել (010) 265-597(ընդունող հանձնաժողով)։
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
 

Նմանատիպ նյութեր