211652_close_icon
views-count17183 դիտում article-date 12:02 02-06-2021

Մի հատ չկատարած խոստում չունեմ. Հիմա մտածում եմ՝ խի՞ էի ինձ տենց ճղում. Ռոբերտ Քոչարյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեւոր հարց է, թե ինչպես չեզոքացնել պոպուլիզմը, որ ընտրությունների ժամանակ ուղղակի խեղդում է մեզ: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է News.am-ը։

«Երեւի քաղաքական մշակույթ պետք է ձեւավորվի, նաեւ պետք է  մի քիչ համբերատար լինել: Որովհետեւ կարելի է ջան-ղուրբանով խոսել, ոչինչ չանել, նորից վերընտրվել, նորից ջան-ղուրբանով խոսել: Խոստում չկատարած մարմինը պետք է հեռանա, իսկ հեռացնողը պետք է լինի ժողովուրդը: Այդ մշակույթը մեզ մոտ մի քիչ այլ է, շատ էմոցիոնալ ենք: Թվում է՝ մենք մեր կենցաղի մեջ բավական ճարպիկ, շուստրի ենք, բավական հեշտ խաբվում ենք քաղաքական պրոցեսների մեջ: Սա ինձ համար հայտնագործություն էր»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ մի հատ չկատարած խոստում չունի. «Հիմա մտածում եմ՝ խի՞ էի ինձ տենց ճղում, կարելի է հանգիստ չանել, տարվա վերջում ժողովրդին ասել՝ ձեզ սիրում եմ, ձեր ցավը տանեմ ու ջրվում, գնում է: Սա պետք է կարողանանք հաղթահարել»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր