211652_close_icon
views-count4396 դիտում article-date 22:28 01-06-2021

Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է․ թշնամին մեր երկրում է, կապիտուլյանտը գնում, միտինգներ է անում․ իրենց փոխարեն ամաչում եմ․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է, ես անհարմար եմ զգում։

Կապիտուլյանտը գնում, միտինգներ է անում․ այս ընթացքում ինչ ասես, արել է, քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին։

«Մենք քարոզչություն անելու սի՞րտ ունենք այս օկուպացված երկրում։ Ինձ համար ամոթ է: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում,-ասել է նա՝ հավելելով,-Մենք էլ անենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ։ Իմ երեսը չի բռնի՝ գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի՝ գնա սուտ բան ասի։ Իսկ ինքը չի սատկում․ ասում է՝ հպարտ եմ, որ պարտվել ենք և կարող ենք բաց աչքով նայել ձեզ։ Մարդկանց ինչի՞ տեղ է դրել։ Այո՛, մենք ուզում ենք ընտրություններում շատ ձայներ տանել, բայց այդ կապիկությունների ժամանակը չէ»,-հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր