211652_close_icon
views-count2671 դիտում article-date 16:22 26-08-2025

Վաշինգտոնյան փաստաթուղթը ասք է այն մասին՝ ինչպես կապիտուլյանտը կատարեց Ադրբեջանի պահանջները. Սերժ Սարգսյան. News.am

Վաշինգտոնյան փաստաթուղթը ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը կատարեց Ադրբեջանի պահանջները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր