«Ռեալը» հայտարարեց նոր մարզչի անունը
Ինչպես հայտնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի նոր գլխավոր մարզիչ է նորից նշանակվել իտալացի Կարլո Անչելոտին:
61-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:
Անչելոտին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Զինեդին Զիդանին, որը մրցաշրջանի ավարտից հետո որոշեց հեռանալ ակումբից:
Կարլո Անչելոտին երկրորդ անգամ է գլխավորում «Ռեալը»: Նա մադրիդյան ակումբում աշխատել էր 2013-15 թվականներին և թիմի հետ նվաճել 4 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը:
Նշվում է, որ «Ռեալում» Անչելոտին կվաստակի տարեկան 6 մլն եվրո: