211652_close_icon
views-count1341 դիտում article-date 19:12 01-06-2021

Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: 

Նմանատիպ նյութեր