Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը համատեղության կարգով նշանակվեց Չեռնոգորիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագրով Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուխարեստ):