211652_close_icon
views-count3097 դիտում article-date 22:52 01-06-2021

Տեսչական մարմինն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հայտնաբերված ապօրինի շահագործվող հանքերի գործով դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. ապրիլին  ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արագածավան միավորված համայնքում։ 

 Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են  օրենքի մի շարք պահանջներ։

Մասնավորապես,  «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ին  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.12.2012թ. տրվել է 79,8հա մակերեսով լեռնահատկացման ակտ։ Դրա գործողության ժամկետը եղել է մինչև 08.03.2020թ.։ Հիմք ընդունելով 03.05.2017թ.-ի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը՝ ժամկետը երկարացվել է մինչև 05.12.2041թ.-ը, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի  24.12.2015թ.-ի հրամանում 79,8հա մակերեսը փոխվել է 80,43 հա մակերեսի: Սակայն մինչ  ստուգման պահը ԲԲԸ-ն համայնքային սեփականություն հանդիսացող 80.4հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասում զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ՝ առանց սահմանված կարգով համայնքի հետ հողամասի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցման հավաստող  փաստաթղթի՝ պայմանագրի առկայության։ 

«Արթվան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 29.08.2017թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքօգտագործման պայմանագրով ստացել է ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը  եղել է մինչև 29.08.2021թ.-ը , սակայն 2017-2018 թթ․ ընթացքում ՍՊԸ-ի  սեփականությունը հանդիսացող 0.5հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասից՝ առանց նպատակային նշանակության փոփոխության, զբաղվել է ընդերքի արդյունահանմամբ՝ հողն առանց համայնքին հանձնելու և օրենքով նախատեսված համապատասխան պայմանագիր կնքելու։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր