1302 դիտում
23:59 31-05-2021
ԱՆ-ը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների մասին համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը.
«Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները Այս հարցի շուրջ բողոքի ակցիա են իրականացնում պատերազմում անհետ կորածների հարազատները, որոնք երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել:
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
3052 դիտում
18:43 19-11-2014
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը
3836 դիտում
19:50 09-12-2022
ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկանների. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2938 դիտում
20:10 13-06-2018
Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1324 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1144 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան