211652_close_icon
views-count1677 դիտում article-date 23:33 31-05-2021

ՀՀ ազգային ժողովում հյուրընկալվել են կին գործարարները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հրավերով մայիսի 31-ին խորհրդարանում հյուրընկալվել են հայ կին գործարարները:

Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ  արտադրվող եւ մատուցվող ծառայություններին, ինչպես նաեւ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին` հնարավորինս խրախուսելով հայկական ապրանքանիշը:

2016-ի քառօրյա պատերազմից հետո հաշմանդամություն ստացած տղաների հետ աշխատելիս հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները կանխարգելելու, մեղմելու նպատակով  սեփական ռեսուրսներով  տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Գուբօղլյանը եւ նրա թիմը նախաձեռնել են հատուկ վերականգնողական սարքեր ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը: Արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության կանգնակը, կանգնակ-մահճակալը, կանգնակ-սայլակը, քայլաբերը, ֆունկցիոնալ զուգափայտը, անվասայլակի էլեկտրական կցորդիչը: Բավարար ֆինանսավորման եւ բարենպաստ պայմանների առկայության դեպքում կսկսեն իրականացնել սերիական արտադրություն: Սակայն բուն խնդրով զբաղվելու փոխարեն ստիպված են առկա խոչընդոտները լուծել:

Հայկական խոտաբույսերից պատրաստված անուշահամ ու օգտակար թեյի արտադրության եւ դրանց առցանց վաճառքի համար կարեւորվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրական ոլորտում առկա խոչընդոտների գույքագրումը, գործարար եւ մասնագիտական համայնքի հետ ակտիվ երկխոսության ապահովումն ու օգտակար կրթական ծրագրերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր