211652_close_icon
views-count2733 դիտում article-date 21:49 31-05-2021

Կասեցվել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը կասեցնելու որոշում:

Այս արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն, բացակայել են անձնական սանիտարական գրքույկները: 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր