211652_close_icon
views-count9210 դիտում article-date 17:53 31-05-2021

Ըստ «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ կատարած նախընտրական հարցումների՝ առաջատարը ԲՀԿ-ն է. meganews.am

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ վերոնշյալ ընկերությունը զբաղվում է բիզնեսի վարկանիշը կամ տվյալ բիզնեսը վարողի վարկանիշը սոցիոլոգիական հետազոտությունների միջոցով պարզելու համար։

Ինչպես հայտնում է meganews.am-ը, այս անգամ էլ «Բիզնես-դիալոգ»-ի աշխատակիցները ռուս գործընկերների հետ միասին հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու՝ ո՞ր քաղաքական ուժերին են վստահում քաղաքացիները, ո՞ւմ են պատրաստվում իրենց վստահության քվեն տալ հունիսի 20-ին։ «1117 քաղաքացի է հարցվել Երևանում և մարզերում։ Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգի միջոցով և անմիջական։ Մեր իրականացրած հարցումներն իրականացվել են այնպիսի մեթոդաբանությամբ, որը Հայաստանում ընդունված չէ։ Այսինքն՝ մենք քաղաքացիներին չենք հարցրել՝ ում եք ընտրելու, անուններ չենք հնչեցրել նախապես։ Մեր դիտարկմամբ առաջին հերթին պետք է դրվի խնդիրը ու դրանից հետո ի հայտ գա անձը, որը կարող է լուծել տվյալ խնդիրը», — նշեց Ենոք Ազատյանը։

Նա շեշտեց՝ հարցման մեթոդաբանությունն այսպիսին է եղել․ քաղաքացիներին հարց է ուղղվել՝ ո՞ր կուսակցությունը կամ լիդերը կարող է մեր երկրում ապահովել ներքին ու արտաքին անվտանգություն, ստեղծել աշխատատեղեր և արժանապատիվ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Ենոք Ազարյանի խոսքով՝ հարցման այս մեթոդն ընդունված է Ամերիկայում ու Եվրոպայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր