211652_close_icon
views-count2053 դիտում article-date 10:44 30-05-2021

«Տարվա լավագույն նախագիծ» կոչումը Եվրամիությունը շնորհել է նիդերլանդահայերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հոլանդերեn ոչ-հոլանդացիների համար» (Dutch for Non-Dutch)  կամավորական  նախագիծն օրերս  Եվրամիության  Նիդերլանդների  Solidarity Corps-ի  գրասենյակի  կողմից արժանացավ  «Տարվա լավագույն նախագիծ»  կոչմանը։

Պարգևատրման արարողությունը  կատարվել  է  առցանց,  և դրան  մասնկացել է  մեր  հայրենակից,  նախագծի  նիդերլանդահայ  մասնակից  Անի Բաբաջյանը:
 
Առցանց իրականացված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված այս նախագծում 12 ամիս ժամկետով միջազգային՝ ոչ-հոլանդացի (էքսպատ և փախստական) ընտանիքների երեխաներին ինտերակտիվ մեթոդներով և կամավորական հիմունքներով Նիդերլանդներում հոլանդերեն սովորեցնող երիտասարդ թիմին Եվրամիուոթյունը կտրամադրի հնարավորություն մասնակցել  վերապատրաստման կուրսերի,  կատարելագործել  գիտելիքներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա իրականացման որակի բարելավմանը։

Bright Future Foundation
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր