211652_close_icon
views-count4722 դիտում article-date 20:16 02-12-2020

Գագիկ Գինոսյան․ «Ես վարչապետին ասել եմ՝ շնորհակալ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չի շնորհել, պիղծ ձեռքերից չի տրվել այդ կոչումը». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/12/02/1156223/?fbclid=IwAR3fpNNk7AhCMBkcvDKoGVN1AymZMSr-uHULjWfSWwBD--WujZavRTk5V6o]Aravot.am-[/url]ը գրում է. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հանրային խորհրդի անդամների հետ։ Հանդիպումը շատ բուռն է անցել։ Հանրային խորհրդի անդամներից ոմանք իրենց ելույթներում վարչապետի հրաժարականի պահանջն են դրել։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանրային խորհրդի անդամ, ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց։ Պարոն Գինոսյանի ներկայացմամբ՝ խորհրդի 44 անդամներից 14-ն էին ներկա, ինքը՝ Գինոսյանը, հայտարարել է խորհրդի կազմից դուրս գալու մասին։ «Ես վիրավորական տոնայնությամբ, շատ կոշտ եմ խոսել, դատավճռի նման։ Փաշինյանը բոլոր հարցերին փորձում էր հակադարձել, բայց իմ դեպքում ասաց՝ քանի որ ձերը ելույթ էր, դրա համար չեմ պատասխանում։ Իսկ ես առաջարկեցի կառավարության անդամներին եւ «Իմ քայլը» խմբակցության անդամներին փոխանակել ռազմագերիների հետ, գոնե էդ տղաներին վերադարձնեն։ Ես ասել եմ՝ շնորհակալ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չի շնորհել, պիղծ ձեռքերից չի տրվել այդ կոչումը»։ Մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաեւ իրենց կուսակցությունում․ «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:

Նմանատիպ նյութեր