211652_close_icon
views-count1687 դիտում article-date 14:01 29-05-2021

Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման կապակցությամբ

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ:

Կանադայի ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Նմանատիպ նյութեր