3466 դիտում
14:00 28-05-2021
Երևանի բնակիչը Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. նա տեղում մահացել է, ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ
Մայիսի 27-ին ժամը 23:15-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150 մ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:
ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
949 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
775 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին