211652_close_icon
views-count78538 դիտում article-date 23:56 27-05-2021

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց բախվել են BMW-ն, Hyundai-ը, Opel Vectra-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, իսկ  5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

 Օպերատիվ են գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը,  տեղում առաջին  բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևան ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

  Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր