Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 26-ին, կազմել է 520.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 637.42 դրամ (նվազել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.70 դրամ (նվազել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (նվազել է 0.02 դրամով):