211652_close_icon
views-count1232 դիտում article-date 14:45 26-05-2021

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Հայաստանում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Հարությունյանի բանակցությունների մասին։ Նրանք քննարկել են իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, հայ-ադրբեջանական սահմանին։

Նմանատիպ նյութեր