211652_close_icon
views-count1526 դիտում article-date 10:07 26-05-2021

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մայիսի 25-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Պատգամավորները նախ կքվեարկեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետև խորհրդարանը կքննարկի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կքննարկվեն  նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր