ԱՀ ներքին գործերի նախարարն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել
Այսօր՝ մայիսի 24-ին, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել:
Նախարարը կարևորել է չորրորդ իշխանության դերակատարումը երկրի կայունության և զարգացման գործում, իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՆԳՆ կառուցվածքում գործող երկու ծառայությունների՝ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար:
Հատկապես պատերազմի օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին համակարգի ծառայողները:
Հանդիպմանը ՆԳ նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին:
Կարեն Սարգսյանը նշել է, որ համագործակցության համար նախարարությունը բաց է բոլոր լրատվամիջոցների առաջ՝ առանց բացառության:
Երեկ՝ մայիսի 23-ին, Արցախի լրագրողների օրն էր: