1528 դիտում
14:06 24-05-2021
«Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել
«Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ է միավորել ավելի քան 50 հայազգի արվեստագետի գործեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Իսպանիայից, Նորվեգիայից և այլ երկրներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության նպատակն է արվեստի միջոցով հույս ու լավատեսություն ներշնչել Հայաստանի ապագայի նկատմամբ՝ հաշվի առնելով 2020 թվականի մարտահրավերներով, ինչպես նաև ընթացիկ զարգացումներով պայմանավորված իրավիճակը։
«Վերադարձ դեպի ապագա» ցուցադրությունը ներկայացնում է հայկական երիտասարդական արվեստի հսկայական ներուժը։ Ցուցադրության հիմնական ուղղություններն են մինիմալիզմը, աբստրակցիոնիզմը, մոնումենտալիզմը, ֆիգուրատիվ արվեստը, պոպ արտը, ինչպես նաև համակարգչային գրաֆիկան, որն այսօր ողջ աշխարհում արագորեն զարգացող ուղղություններից է։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանում գրաֆիկական արվեստը ևս այս զարգացման մաս է կազմում և լայն հեռանկարներ ունի։ «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը մեծ նվիրումով է շարունակում նպաստել այս ներուժի իրագործմանը, ինչի մասին է վկայում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգիրը, որին օրերս արժանացանք»,-նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր-տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Նմանատիպ նյութեր
1163 դիտում
18:07 25-11-2014
«Զվարթնոց» արգելոց- թանգարանում նոր ցուցադրություն է բացվել
Այս բաժնից
805 դիտում
20:24 14-01-2025
Գեներալ Ցականյանը ընդգրկվել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
724 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
598 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները