211652_close_icon
views-count4469 դիտում article-date 13:18 23-05-2021

Արավուսի 42 խոշոր եղջերավոր անասունից 37-ը հետ է բերվել թշնամուց․ համյանքապետարան

Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունը հետ է բերվել թշնամուց։

Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։

Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր