2399 դիտում
11:40 22-05-2021
Այսօր մեծն Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. նա կդառնար 97 տարեկան
Այսօր՝ մայիսի 22-ին, ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ, կինոդերասան և հասարակական գործիչ, երջանկահիշատակ Շառլ Ազնավուրի (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծննդյան օրն է. նա կդառնար 97 տարեկան:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) Շառլ Ազնավուրը տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն ձայնագրել է մոտ 1200 երգ:
Դերասանական ունակություններն Ազնավուրը ժառանգել էր մորից՝ նախկին դերասանուհուց։ 5 տարեկանում արդեն հանդիսատեսի առաջ հանդես էր գալիս ջութակով, իսկ 9 տարեկանում ռուսական պարերով էր հանդես գալիս։ Միևնույն ժամանակ, նա սկսել է երգել տեղի եկեղեցու երգչախմբում։
Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և իր և այլ երաժիշտների համար։
Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի՝ «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է։
Չմոռանալով ֆրանսիական մշակույթը՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:
2008 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
2010 թվականին նա ստանում է «Victoires de la Musique» մրցույթի գլխավոր մրցանակը։ 2011 թվականից սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:
Շառլ Ազնավուրի Հոլիվուդյան պատվո ..
Շառլ Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28) և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Շանսոնյեն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող իր տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։
Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։

Նմանատիպ նյութեր
4124 դիտում
10:48 22-05-2019
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. աշխարհահռչակ շանսոնյեն կդառնար 95 տարեկան
1395 դիտում
09:55 22-05-2020
Այսօր մեծն Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
17310 դիտում
11:13 22-05-2018
Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այս բաժնից
457 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը