211652_close_icon
views-count35860 դիտում article-date 23:34 20-05-2021

«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ–ի տնօրենը. նրանից հափշտակել են 3 մլն դրամին համարժեք՝ 400 հազար ՌԴ ռուբլի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները Արգիշտի փողոցում վնասազերծել են մոտ 3 մլն դրամին համարժեք ՌԴ ռուբլի կողոպտողին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Արգիշտի փողոցում ծառայություն կատարող ՃՈ 1-ին սապայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանին ու Վաչագան Սարգսյանին է մոտեցել Երևանի բնակիչ 40-ամյա Վահե Սարգսյանը և հայտնել, որ  Մաշտոցի պողոտայում գործող  «Երևան Սիթի» սուպերմարկետում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր թևի տակ դրած տոպրակը, որի մեջ եղել է  3 մլն  դրամին համարժեք՝  400 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները ճշտել են, թե որ ուղղությամբ է կողոպտիչը դիմել փախուստի և տուժած Վ. Սարգսյանի հետ հետապնդել են նրան և կարողացել են բռնել ու վնասազերծել:

Կողոպտիչը  ով Երևանի բնակիչ,  36-ամյա Էդգար Սարուխանյանն է,  բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սարգսյանը ոստիկաններին  հայտնել է,  որ ինքը աշխատում է «Թաչ Էֆ Էքս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր