1204 դիտում
13:42 16-09-2024
Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։
Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի հետ գործակցությամբ։
Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորն այն է, որ այդտեղ պետք է լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներ գոյություն ունեն», - ասել է նա։
«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ընդգծել է նա։
«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլև գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», - ասել է նա։
Bahamut հիմնադրամի մասին
«Բահամուտ» հիմնադրամը քայլում է նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4783 դիտում
18:05 11-09-2024
Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար
3705 դիտում
22:33 08-09-2024
Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում 2. Ռուբեն Հակոբյան
2089 դիտում
12:27 07-09-2024
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով