2227 դիտում
21:04 20-05-2021
Կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի բովանդակությունը. Իրավաբանների հայկական ասոցիացիա
Երեկ՝ մայիսի 19-ին, համացանցում հրապարակվեց մի փաստաթղթի նախագծի բովանդակության որոշ հատված, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանազատմանը։ Այս տեղեկությունների իսկությունը հաստատվեց այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի բովանդակությունը և առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության՝ ՀՀ-ի անունից չստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են և վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։
Վերոնշյալ հարցերում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ ճիշտ գործելաոճը ոչ միայն խորացնելու է կառավարության նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությունը, չի կանխելու ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր խախտումները, այլ նաև` պարարտ հող է ստեղծելու ՀՀ քաղաքացիների իրավունքների առավել կոպիտ և զանգվածային խախտումների համար։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդ
20.05.2021թ.

Նմանատիպ նյութեր
1124 դիտում
16:18 20-05-2021
Կառավարությունը պետք է հրապարակի սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը․ ՄԻՊ
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը