211652_close_icon
views-count45723 դիտում article-date 22:43 19-05-2021

Կրակոցներ Դիլիջանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու փոխոստիկանապետը

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել որ  Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանը:

Ժամանել է նաև  ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

  Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչակասն բաժնի խումբը:

 Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի կրկակված պարկուճներ և արնանման հետքեր:

Այս պահին ոստիկանության  օպերատիվ և քննչական բաժնի խմբերըը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:

 Փաստի առթիվ Դիլիջանի  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները  պարզելու, ինչպես նաև  վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր