211652_close_icon
views-count22131 դիտում article-date 11:05 19-05-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու Audi-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 22։30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 27-ամյա Սերոբ Մինասյանի վարած Mecedes և 40-ամյա Արմեն Անտոնյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն գլխիվայր շրջվել է, իսկ Ա. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հ. Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Գ. Պապիկյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր