211652_close_icon
views-count2220 դիտում article-date 09:55 19-05-2021

Սև լճի խնդիրը՝ նաև հիդրոահաբեկչության համատեքստում «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.  «Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկու պետություն՝ արհեստածին ու հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում ստեղծված Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես ջրային աշխարհաքաղաքականությանը մեծ ուշադրություն են դարձնում:

Թյուրքական կողմից հրահրվող  պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Բանն այն է, որ թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ երակներին» խորհրդային տարիներին էլ է քայլ առ քայլ տիրացել։ Օրինակ, Քարվաճառի համար նրանց կռիվը դեռ այդ տարիներից էր: Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը, հիշում ենք: Ինչու՞: Որովհետեւ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այս համատեքստում նրանք միշտ աչք են տնկել նաեւ Քաշաթաղի տարածքին: Ադրբեջանը դեռ 1919 թ., արհեստական բուծվելուց հետո անմիջապես անցավ այդ գործին: Արխիվային փաստաթղթերում կան դրանց բարձրաստիճան ղեկավարների անթաքույց հայտարարությունները մեր կապույտ տարածքների հանդեպ:

Սեւ լճի խնդիրը կարո՞ղ ենք նաեւ այս՝ հիդրոահաբեկչության համատեքստում դիտարկել: Միանշանակ՝ այո: Ջրի ծավալը ավելի քան 9 միլիոն խմ է։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Բացի ոռոգումից՝ քաղցրահամ լիճը նաեւ խմելու ջրի շտեմարան է՝ իհարկե համապատասխան մշակում անցնելուց հետո»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր