Սիրիայում իրավիճակը աչալրջություն է պահանջում նաև Արցախյան հակամարտության համատեքստում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.«Թուրքիայի կողմից սկսված անմարդկային գործողությունները և Սիրիայի շուրջ տարբեր միջազգային խաղացողների շահերի բախումը կարող են սիրիական նոր ճգնաժամի մեկնարկ հանդիսանալ, իսկ այդ ճգնաժամը տարածաշրջանային անկայունության ալիք է առաջ բերելու՝ իր բացասական հետևանքներով։
Պատահական չէ, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Եգիպտոսը, Գերմանիան և այլ երկրներ:
Սիրիայի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը և թուրքական զորքերի ներխուժումը լրջորեն մտահոգում է նաև Հայաստանին, քանի որ առաջին հերթին այդ երկրի հյուսիսում հայ համայնքի գոյության համար վտանգներ են ի հայտ գալիս։
Սիրիայում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանը Սիրիայի հայերի անվտանգության հարցը պահի իր ուշադրության կենտրոնում և միջազգային հանրությանը հասու դարձնի նրանց հետ կապված յուրաքանչյուր մտահոգությունը, քանի որ իսլամական խմբավորումները և թուրքական բանակը կարող են օգտագործել իրավիճակը քրիստոնյաների հետ հաշվեհարդար տեսնելու համար։
Իրադրությունը աչալրջություն է պահանջում նաև Արցախյան հակամարտության կոնտեքստում, քանի որ Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության «գլուխը խառն է» Սիրիայում ընթացող պրոցեսների շուրջ, հնարավորություն է ստանում օգտվել ստեղծված իրավիճակից Արցախի սահմանին լարվածության նոր ալիք սկսելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]