Կենտրոնական բանկի նախագահը հյուրընկալել է լեգենդար Մարիո Կեմպեսին
Ֆուտբոլի 1978թ. աշխարհի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը մայիսի 18-ին հյուրընկալվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մարտին Գալստյանը նրան նվիրել է Կենտրոնական բանկի թողարկած «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքի արծաթե հուշադրամ՝ նվիրված հենց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Մարիո Կեմպեսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով: