Լեգենդար Մարիո Կեմպեսը Հայաստանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը:
Մայիսի 16-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։ Քննարկվեցին Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգմացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։