211652_close_icon
views-count1439 դիտում article-date 20:17 17-05-2021

Տեր Ստեգենը վիրահատության պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Ստեգենը հայտնել է, որ բաց է թողնելու Եվրո-2020-ը:
 
«Ակումբի բուժանձնակազմի հետ միասին որոշեցի, որ ծնկի համար անհրաժեշտ է լրացուցիչ վիրահատական միջամտություն: Ցավում եմ, որ բաց եմ թողնելու Եվրո-2020-ը և գերմանական հավաքականի հետ չեմ լինելու:
 
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ երկրպագելու եմ տանից՝ զորակցելով իմ երկրին: Հուսով եմ, որ կհաղթենք:
 
Հուսով եմ, որ ամառային դադարից հետո մենք նորից կխաղանք երկրպագուների ներկայությամբ, շատ եմ դրան կարոտել: Շնորհակալ եմ այս բարդ մրցաշրջանի ընթացքում աջակցության համար», գրել է դարպասապահն իր ինստագրամում:
 
Տեր Ստեգենը Գերմանիայի հավաքականում անցկացրել է 24 հանդիպում:

Նմանատիպ նյութեր