211652_close_icon

 Երևանում թալանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան

views-count51708 դիտում article-date 14:22 17-05-2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 16-ին ոսստիկանություն դիմած Երևանի բնակիչ Ռոբերտ Կուրղինյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ մայիսի 15-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 16-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սայաթ-Նովա պողոտայի իր բնակության շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որոնց Ռ. Կուրղինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր