211652_close_icon
views-count236731 դիտում article-date 18:54 26-10-2023

Երևանում փախցրել են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի Toyota RAV4-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 10:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի 45 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով Տ․ Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտաբերելու ուղղությամբ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր