126067 դիտում
19:34 16-05-2021
Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին ու Toyota-ին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սահակ Մկրտչյանն ու նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը:
Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)